ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. Հրաչյա Մաթևոսյանը՝ բոլորի սիրելի Հրաչօն, գնաց

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. Հրաչյա Մաթևոսյանը՝ բոլորի սիրելի Հրաչօն, գնաց
29.06.2016 | 23:30

Մեծ մանուկ, իր հայրենի սարուձորերի ու անտառների, նրանց գրկում ապրող-արարող մարդկանց մաքուր կարոտները գրառող Մաթևոսյանը: Ճշմարիտ լոռեցի՝ բառուբանով, միամիտ հումորով, վարքով ու մարդկային պահվածքով, նաև՝ իր գրականության մեջ:

Հրաչյա Մաթևոսյանը զարմանալի մաքուր, անկեցվածք գրող էր, նույնքան մաքուր և անկեցվածք էր որպես ամեն ինչին արձագանքող, Հայրենիքի մեծ ու փոքր խնդիրներով ապրող քաղաքացի: Իսկ թե ինչ ուշադիր էր գրչակիցների հանդեպ՝ անկախ տարիքից, շատերը կվկայեն: Որովհետև լավ ընթերցող էր նաև և միշտ դրվատանքի ճիշտ բառեր էր գտնում հեղինակների գրքի, հոդվածի, ցանկացած լավ հրապարակման համար:


Գրողների միության ինչ-որ միջոցառման ժամանակ ամբիոնից ասաց, թե՝ Կարինեն քաջաբար մասնակցել է Ազատամարտին, տեղից առարկեցի, հետո մոտեցա, ասացի՝ ախր, ես անգամ Արցախում չեմ էլ եղել (հետո շատ անգամներ գնացի, իհարկե) կամ ինձնից ի՞նչ կռվող: Չի կարող պատահել՝ ասաց, բա դու էդ բաները որտեղի՞ց գիտես, էդքան որտեղի՞ց գիտես, էդ ո՞նց ես բա գրում: Մինչև վերջ մնաց իր համոզմունքին, թե ես ազատամարտիկ եմ:
Նահապետ էր, իմաստուն էր, բարի էր, տաղանդավոր էր: Մի ամբողջ դարաշրջան ներկայացնող վերջիններից էր:


Խաղաղություն իր հոգուն:
Եվ թող սփոփված լինեն հարազատները, որովհետև ամեն բանից առաջ՝ Հրաչյա Մաթևոսյանը սիրելի էր մարդկանց և ուրեմն՝ Տիրոջը:
Ցավակցություններս Մաթևոսյաններին:

Դիտվել է՝ 3199

Մեկնաբանություններ